«Օտարին սիրելն առաքինություն է, բայց օտարամոլությունը՝ մեծ մեղք»․ Տեր Մաղաքիա Օհանյան
504
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 23:42
Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ։ Որոշ հայեր այնպես են պաշպանում Հույն և Կաթոլիկ եկեղեցիներին և առանց ամաչելու զրպարտում ու հայհոյում մեզ, կարծես մենք թշնամիներ ենք։ Օտարին սիրելը առաքինություն է, բայց օտարամոլությունը՝ մեծ մեղք։ Ինչպես կարելի է այսքան օտարամոլ լինել։ Դրա համար էլ, Մեծ Հայքից մնացել է փոքր Հայաստան, իսկ ազգը՝ մասնատվել։ Օտարամոլությունն ու անտարբերությունը քանդել են մեր տունը։ Երևի շատերը մոռացել են, որ հենց Բյուզանդիան և Հռոմն են պատմության ընթացքում մենակ թողել մեր ազգին այլակրոն զավթիչների դեմ։ 451թվականին, հայերին պարսիկների դեմ կռվում օգնության գալու փոխարեն, Քաղկեդոնի ժողով են գումարում, Հայ եկեղեցուն չեն հրավիրում և բաժանում մտցնում եկեղցիների միջև։ Եվ այսպես բազմաթիվ անգամներ մեզ խաբել են, լքել և մենակ թողել։ Ո՞վ հանձնեց Կիլիկիան, կամ ի՞նչ եղավ Լեհաստանի հայկական մեծ գաղութի հետ 19-րդ դարում և այսպես շարունակ։ Հույն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիները պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ ցանկացել են հայերիս դավանափոխ անել, բայց չի ստացվել։ Եվ միայն, շնորհիվ մեր երանաշորհ և իմաստուն հայրապետների, եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների հայ ազգը դավանափոխ չի եղել։ Մենք հավատարիմ ենք մնացել Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն։ Փաստորեն, մենք ենք մեղավոր, որ չեն կարողացել։ Ցավոք, ժամանակ է եղել, երբ մեր որոշ արծաթասեր և փառասեր իշխաներ գահընկեց են արել Հայոց արքային և կաթողիկոսին, այնուհետև իրենք կամ կրոնափոխ են եղել կամ էլ դավանափոխ։ Մեր Հայրենիքին էլ բաժանվել է այս կամ այն օտար զավթիչների միջև։ Այսքանից հետո, դարձյալ հայ հոգևորականի իմաստուն և շրջահայաց քաղաքականության շնորհիվ վերականգնել է բարիդրացիական, և այսօրվա եղբայրական հարաբերությունները Հույն և Կաթոլիկ ու քաղկեդոնական մյուս բոլոր եկեղեցիների միջև։ Մենք ո՛չ մեկին ո՛չ դավանափոխ ենք արել և ո՛չ էլ բաժանել կամ պառակտել։ Պարզապես, ուզում ենք մերը պահել և հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցուն։ Մի՛ մոռացեք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է հիմադիրը Հայոց պետականության, դպրության և քրիստոնական մեծ մշակույթի։ Եթե չլինեին Գևորգ 5-րդ և Գևորգ 6-րդ Հայոց Կաթողիկոսները, ապա չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ մեր ողջ ազգը կլիներ անհայրենիք և տարագիր։ Աստված բոլորիս պահապան»: