«Նիկոլ Փաշինյանը մեսիջ է տալիս «Մեր ձևով» շարժմանը»․ Նաիրի Հոխիկյան
![]() 367 Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 12:30 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի կալանավորելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատժում է ընդդիմադիր գործչին, այլ մեսիջ է տալիս «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Փաստ է, որ Հայաստանի կիսաթուրքական կառավարությունը լուրջ վախեր ունի ազգային հայ բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական շարժումից, և տարբեր միջոցներով փորձում են խանգարել դրա հետագա զարգացմանը։ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում փորձում էր թույլ չտալ ոստիկանության ու քաղաքացիների բախում, բայց այդ դրվագը իշխանությունը օգտագործեց հետապնդում կազմակերպելու համար։ Ու փաստ է նաև, որ իշխանության համար այլևս կարևոր չէ օրենքի գերակայություն կամ արդարադատություն։ Պատահական չէ, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր' ո՞ր դատավորը կհամարձակվի իր ասածը չանել։ Նիկոլը բռնապետության փոքրիկ մոդել է, բայց պատմության մեջ եղել են ավելի մեծ և լուրջ բռնապետական համակարգեր և ոստիկանապետություններ, որոնք հաղթահարվել են ազգային ու սկզբունքային ուժերի կողմից։ Ռուբենը բանտից դուրս կգա ու կմնա ազգային գործիչ, երկիրն էլ կազատագրենք, բայց մարդիկ, որոնք հիմա գործիք են դառնում փոքրիկ խմբակի ձեռքին, միշտ են մնալու թուրքի գործիք»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հարվածները պետք է դիտարկել՝ որպես մեծ վերաձևավորման փորձ». Վահե Դավթյան
1402:06
«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան
269Երեկ, 21:00
«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
294Երեկ, 17:06
«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
263Երեկ, 15:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
262Երեկ, 15:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
187Երեկ, 15:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
353Երեկ, 14:39
«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան
207Երեկ, 14:12
