«Որոշում է, որ ինքը Մակեդոնացին է, փրթում է գորդյան հանգույցը, հետո ասում է՝ չէ, դա թոկ էր մեր վզին»․ Արթուր Խաչատրյան
![]() 375 Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 19:04 «Ձեր բանակցելու հմտությունն է՝ ոչ մի փոխզիջում․ արդյունքում ի՞նչ ունեցանք․․․Դուք հիմա էլ փոխզիջում չեք ընդունում, դուք զիջում եք ամեն ինչ Ադրբեջանին»,- ԱԺ նիստում դիմելով իշխանությանը՝ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ խոսում ենք Արցախյան հակամարտության կարգավորման մասին, իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի սահմաններում։ Հիշեցնեմ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը Կոսովոյի վերաբերյալ, որն ասում էր՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանի անկախություն հռչակել»,- նշել է Խաչատրյանը։ Նա նաև հավելել է, որ իշխանությունները հեքիաթ են պատմում, ասում են՝ գործը տեղափոխվում էր ՄԱԿ, իսկ ՄԱԿ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել էր։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՄԱԿ բանաձևերով պահանջվում էր ԼՂ տեղական զինված ուժերը դուրս բերել, օրինակ, Ակնայից, բայց միաժամանակ Ադրբեջանից պահանջում էին զինված ուժերը դուրս բերել Մարտակերտից․ «Բա էլ ի՞նչ եք խոսում, որ ՄԱԿ-ը ճանաչել է, սուտ է, կեղծիք է, մանիպուլյացիա է»։ Խաչատրյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումն այն էր, որ իրենք առաջարկում էին մեխանիզմ, որով կճանաչվեր Արցախի ապագա իրավական կարգավիճակը․ «Իրենք հստակ նշել էին, թե ինչ պետք է լիներ։ Բայց, ահա, գալիս է Նիկոլ Փաշինյանը, որոշում է, որ ինքը Ալեքսանդր Մակեդոնացին է, թուրը հանում է և փրթում գորդյան հանգուցը։ Հետո պետք է ասեր՝ չէ, դա գորդյան հանգույց չէր, դա թոկ էր մեր վզին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
