«Նիկոլի սիրտը արյուն է ուզում․ չտրվե՛ք սադրանքների»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 461 Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 22:36 «Ես կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր հավատավոր հանրությանը՝ չտրվել սադրանքներին և չգնալ Հովհաննավանք, հետևել Մայր Աթոռի հայտարարություններին, և եթե Վեհափառը կոչ կանի, հետևել նրա կոչին»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի, և այդ պատարագը պետք է մատուցի կարգալույծ արված քահանան։ «Չգնալ Հովհաննավանք, որովհետև ես չեմ բացառում, որ այս ռեժիմը ծրագրել է խայտառակ սադրանքներ, ծրագրել է հային հանել հայի դեմ․ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Հնարավոր է, որ Նիկոլի 4 տոկոսանոց էլեկտորատի առանձնյակներ գնան այնտեղ, և նաև հայ հավատավոր եկեղեցական-քրիստոնյաներ գնան՝ կոչ անելու կարգալույծ եղած հոգևորականին՝ Ստյոպիկին, և տեղի ունենա բախում։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ նման բախում հանկարծ չլինի։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու արսենալի մեջ ունի նաև բախումը, ունի արյունը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում պետք է ականջալուր լինել, թե ինչ կոչ է անում Մայր Աթոռը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
