Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իրավապահ համակարգը նստած է հոդված փնտրելու ու մարդկանց փաթաթելու վրա». Վահագն Սարոյան

«Իրավապահ համակարգը նստած է հոդված փնտրելու ու մարդկանց փաթաթելու վրա». Վահագն Սարոյան
122
Այսօր, 16:24

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում իշխանության գործադրած ռեպրեսիոն քայլերը համատարած բնույթ են կրում:
Թիրախում հայտնվող մարդկանց՝ նախկին նախագահներից մինչև հոգևորականներ, մեկ բան է միավորում, նրանք բոլորը հետապնդվում են իշխանությունից տարբերվող կարծիքների ու մոտեցումների համար:
Վերջին շրջանում իշխանության կենտրոնացումը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ է, ում նկատմամբ հարուցված գործերը մեկը մյուսի հետևից փլուզվում են, սակայն իշխանությունը չի հանձնվում՝ նորերն է կառուցում:
Ողջ իրավապահ համակարգը նստած է հոդված փնտրելու ու մարդկանց փաթաթելու վրա՝ հիմքում ունենալով 0 փաստ»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան