«Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ սպառնալիք ստեղծելով ՀՀ-ի համար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 241 Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 22:06 Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը Թելեգրամի իր ալիքում գրել է․««Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել սա՝ աշխատանքը արագացնելու համար։ Աշխատանքը չի ավարտվում միայն հայտարարություններ անելով»,- իր հարցազրույցում նման միտք է արտահայտել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեյիդովը։ Մի քանի օր առաջ հենց այս թեմայով գրառում էի արել։ Փաշինյանը իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար։ Դրա համար էլ Բայրամովի ու Ալիևի վերջին հայտարարություններից հետո վերադարձավ «անկլավների» թեմային։ Ով նայի քարտեզին, կհասկանա, թե դրանց հանձնումը ինչ է նշանակում Հայաստանի համար»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
2022:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3322:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
13621:24
«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14121:12
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
15220:54
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)
18620:42
«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11820:00
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
18619:48
