«Ռուբինյանն ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ աչք փակել». Էդմոն Մարուքյան
![]() 301 Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ., 14:12 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը. «Երեկ երեկոյան լույս տեսավ «ԱրմԼուր»-ին տված իմ հարցազրույցը, որը դիտելուց հետո Ռուբեն Ռուբինյանը ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացավ աչք փակել՝ մտածեց, երևակայությանը զոռ տվեց, և ահա՝ մի քանի ժամ առաջ հրապարակեց հերթական կեղծիքը։ Ռուբեն, դու որևէ բան չես միջնորդել, որովհետև դրա համար բավարար թափ չունես։ Դու եղել ես ընդամենը մեսենջեր, և հենց այդպես էլ քեզ ընդունել եմ՝ չխախտելով հայտնի սկզբունքը՝ “don’t kill the messenger”։ 2021-ի հունիսին դու եկել ու փոխանցել ես Նիկոլի առաջարկը՝ Բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին։ Ութ ամիս անց նոր առաջարկ ես բերել՝ աշխատել Հատուկ հանձնարարություններով դեսպան, աջակցել բանակցային գործընթացին։ Դուք եք դրժել Կառավարության ծրագիրը, դուք եք խախտել ձեր իսկ հռչակած կարմիր գծերը, և հենց դրա հետ անհամաձայն լինելով՝ հրաժարական եմ տվել ու հեռացել։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում նշանակվելով՝ ես եմ ձեզ լավություն արել, ոչ թե դուք՝ ինձ։ Ուստի մի փորձեք հակառակը ներկայացնել. ինքներդ էլ գիտեք, որ այդպես չէ։ Իսկ երբ պետությանը մատուցած ծառայությունն եք փորձում ներկայացնել որպես ծառայողի «խնդիր», այդպես պարզապես հարվածում եք պետությանը ծառայություն մատուցելու գաղափարին»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
2022:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3322:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
13621:24
«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14121:12
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
15220:54
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)
18620:42
«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11820:00
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
18619:48
