ՔՊ-ն ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը․ «Հրապարակ»
![]() 298 Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը: Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։ Ուրիշ երկրում ոլորտային նախարարին, օրինակ՝ առողջապահության նախարարին, կպատժեին իր գործառույթներից դուրս գործով զբաղվելու եւ քաղաքական գործունեության համար, բայց մեզանում հակառակն է: ՔՊ ակտիվիստներն էժան ու անճաշակ հոլովակներ են նկարում՝ ռոմանտիկ երաժշտության տակ բարի լույս մաղթում իրենց հետեւորդներին, քայլում Երեւանի փողոցներով, իրենց առօրյայից տեսանյութեր հրապարակում»։ |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
20800:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
148Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
153Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
166Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
140Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
135Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
180Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
189Երեկ, 18:42
