«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() 286 Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 14:30 «Առաջիկա կիրակի օրվա հետ կապված՝ հարցեր կան, որովհետև ես այց ունեմ և պետք է մեկնեմ միջազգային միջոցառման: Հիմա պետք է փորձենք տեսնել՝ ինչպես անենք, որ այնտեղ էլ չուշանամ: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ, որը շատ շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպայմանավորվեինք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա կիրակի որտեղ է մասնակցելու պատարագին, հնարավո՞ր է՝ դա լինի Էջմիածինը: Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, վարչապետը հայտարարեց․ «Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Եթե կարծիք կհարցնեն, ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը։ Նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում հարցին, սխալ են հասկանում իրավիճակը, իմ օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային է, և անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ: Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ, եթե ինտրիգներ հետապնդելու լինեի, շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, ես կգնայի այդ տարբերակով: Ո՛չ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ ո՛չ: Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին: Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»։ |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
20800:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
148Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
153Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
166Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
140Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
135Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
180Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
189Երեկ, 18:42
