«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 262 Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 14:48 «Փատաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ-ի գործակալ է եղել ԽՍՀՄ ժամանակ: Սկանդալ ինչո՞ւ չի պայթում: Պարզե՞լ եք՝ դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ. փաստաթղթեր են հրապարակվել»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրաառնալով՝ հարցին, որ եթե նա КГБ-ի գործակալ լինելու մասին տեղեկություն ունի, ապա ինչու հաղորդում չի ներկայացնում հանցագործության մասին և ինչու իր հայտարարությանը չհետևեց քրեական գործի հարուցում: «Հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին հոգևոր ծառայողների կողմից, այդ թվում՝ հրապարակային: Ես հետաքրքրվել եմ՝ մեր ծառայություննե՞րն էլ նույն տեղեկություններն ունեն: КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի: Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա՞: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական. բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Էլ չեմ ասում, որ դրա հետ բազմաթիվ շերտեր կան, բոլորը իրենց ընթացքով լուծում կստանան: Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը КГБ-ի գործակալ է եղել: Դա սկանդա՞լ է, թե՞ սկանդալ չէ: Սկանդալ չէ: Գիտե՞ք ինչու. որովհետև սկանդալը կախված է նրանից, թե այն ով է ֆինանսավորում: Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում, սկանդալ չկա, իսկ նրանք, ովքեր ֆինանսավորում են, իրենց հետաքրքիր չէ այդ սկանդալը, դրա համար այն չկա»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից. չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք փաստեր: |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
20800:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
148Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
153Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
166Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
140Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
135Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
180Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
189Երեկ, 18:42
