«Կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից»․ Նիկոլ Փաշինյան
![]() 339 Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 16:06 «Մեր ընթացիկ քաղաքակնությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է․․․ Թղթե շերեփն առած ընկնենք դռնեդուռ և, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, մեծուփոքր տերությունների առաջ լաց ու կոծով զբաղվե՞նք․․․ Ընդամենը 2 տարի է՝ ազատվել ենք դրանից․․․ Մենք մեր սխալներից պետք է հետևություններ անենք․․․ Մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ այդ մարդիկ չիմանան՝ ի վերջո որտեղ են. իրենք, իրենց երեխաները, իրենց ծոռները որտեղ են ապրելու. կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ կա հասցե, և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով․․․ Հազիվ էդ գործից ազատվել ենք․․․ Ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետև դա ճանապարհ է մեր և մասավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտելու: Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացը այստեղ է: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- հավելեց Փաշինյանը։ |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
20800:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
148Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
153Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
166Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
140Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
135Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
180Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
189Երեկ, 18:42
