Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան

«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան
158
Այսօր, 19:42

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամերիկյան հետաքննությունը բացահայտել է, որ Նիկոլ Փաշինյանը և Խաչատուր Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով։
VTforeinpolicy ամերիկյան հետաքննական գործակալությունը ամիսներ շարունակ աշխատել է Հայաստանում և ստացված արդյունքների հիման վրա հրապարակում արել։

Հղումը կդնեմ մեկնաբանության մեջ։
Ըստ ամերիկյան գործակալության' Նիկոլ Փաշինյանի ուղիղ հովանավորությամբ գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) տևական ժամանակ ներկրում է սինթետիկ թմրամիջոցներ և դրանք իրացնում է պետական կառավարման մարմինների միջոցով։
Միաժամանակ, ըստ ամերիկյան հետաքննության, Փաշինյանի ու Սուքիասյանի ձեռքի տակ են էլիտար բորդելները (հասարակաց տներ), որոնք մարմնավաճառներ են մատակարարում կառավարության անդամներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան