«Հող է նախապատրաստում Վեհափառին «ռըսի շպիոն» հանելու համար, որ արդարացնի Եկեղեցու դեմ պատերազմը»․ Նարեկ Գալստյան
![]() 260 Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ., 00:06 Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի սկզբանե ասեմ, որ այս իշխանության ոչ մի խոսքի չեմ հավատում: Պիղծ մանիպուլյացիաների վարպետները, եթե անգամ վարդ ցանեն, պետք է իմանալ, որ հողն են թունավորում: Բայց մի պահ ընդունենք, թե Եզրաս Սրբազանն իսկապես համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ 1986 թ-ին: Իսկ ո՞ր երկրի քաղաքացի է եղել Եզրաս Սրբազանը: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ ԽՍՀՄ: Այսինքն, փաստացիորեն կոլաբորանտ իշխանությունները մեղադրում են Սրբազանին ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ այն դեպքում, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ այս կամ այն ձևաչափով համագործակցել, շփվել են բազմաթիվ, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Օրինակ՝ Վազգեն Վեհափառը: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ՊԱԿ-ի հետ համագործակցել են նաև այնպիսի մտավորականներ, որոնց անուններով այժմ Երևանում փողոցներ, դպրոցներ կան: Իսկ Հայաստանում՝ քաղաքներ: Ի՞նչ եք անելու, հետմահու կալանավորելո՞ւ եք: Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
17100:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
127Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
140Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
155Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
136Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
132Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
174Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
185Երեկ, 18:42
