«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». Էդմոն Մարուքյան․ «Փաստ»
![]() 194 Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ., 09:28 «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, քպական Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել. «Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա» (գրառումը բառացի է՝ առանց խմբագրման ու սրբագրման): Դիմել ենք ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ նպատակ ունենալով ճշտել՝ որքանով է ճիշտ Ռուբինյանի գրառումը: Մարուքյանն ասաց, որ ցանկություն չունի ամեն անգամ անդրադառնալ Ռուբեն Ռուբինյանին, որովհետև նա «ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ սուտ է խոսում», և հավելեց. «Ռուբեն Ռուբինյանը «Ելք» դաշինքում եղել է իմ սուրճ դնողը: Նա իմ սուրճ դնողն է եղել նաև այն ժամանակ, երբ ես զբաղեցնում էի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Իմ հրաժարականից ու իշխանություններին արդարացիորեն քննադատելուց հետո նա շատ ծանր է տանում այդ ամենը և իմ հասցեին հերյուրանքներ է տարածում: Սա իմ վերջին անդրադարձն է Ռուբինյանին: Հետագայում անտեսելու եմ նրա ստերը»: |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
17100:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
127Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
140Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
155Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
136Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
132Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
174Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
185Երեկ, 18:42
