Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց»․ Արմեն Հովասափյան

«Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց»․ Արմեն Հովասափյան
133
Այսօր, 12:18

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում։
ԿԳԲ-ի մասին օրվա իշխանությունների կողմից նման որակի դեմոնիզացիան ինքնին խոսում է հակապետական լինելու մասին, քանի որ այդ կառույցը, առաջին հերթին, ուներ պետական անվտանգությունն ապահովելու իրական ֆունկցիա։ Այն մի հիմնարկություն էր, որից սարսափում էին բոլորը, քանի որ նրա «ամենատես աչքը» ամենուր էր։
Ասվածս թյուրըմբռնում չլինի և հերթական հիբրիդային թիրախը դառնալու ցանկություն բնավ չունեմ․ պարզապես ցանկանում եմ բաց տեքստով ասել, որ տվյալ կառույցն ուներ հստակ գործառույթներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ կապված։
Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց, քանի որ ես խորը հիասթափություն կապրեի, եթե ժամանակին նման անգրագետ ու փնթի ձևակերպումներով փաստաթուղթ պետական ներկայացվեր (օրինակ՝ «Ոսկեհատ»-ը «Վոսկեհատ» էր գրված), էլ չեմ ասում՝ հայերեն տեքստի մասին։
Իմ կարծիքով՝ օրակարգում Նիկոլ Փաշինյանն այստեղ ընդամենը փորձում էր հագուրդ տալ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ստացած հակահարվածին։ Նա, թերևս, շատ ծանր է տարել Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցածը, երբ իր 10 տիրադավերը ուղղակի դուրս շպրտվեցին Սրբության Սրբոցից։ Նրա մտասևեռումները, հավանաբար ոչ մի կերպ չէին կարողանում ընկալել, որ տեղի ունեցածը ֆիասկո է. չնայած ես սա չեմ համարում հիմնական գործողություն, այլ ընդամենը՝ ստուգիչ քայլ՝ տրամադրությունների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։
Ուստի համապատասխան կառույցից նմանօրինակ տեսքի մի թղթակտոր են ստացել և ողջ թիմով լծվել դրա տիրաժավորմանը։ Այն աստիճան պրիմիտիվ, որ իշխանական «կարկառուններից» մեկն էլ փորձում է հերթական անգամ ջրբաժաններ սահմանել՝ հայտարարելով, թե «ընդդիմությունը լծվել է գործակալին պաշտպանելուն»։
Չէ՛, ընդդիմությունը գործակալ չի պաշտպանում, պարզապես բարձրաձայնում է, որ դուք իրավիճակն եք մանիպուլացնում։ 1986 թվականին, ձեր նշած թղթի ժամանակագրությամբ, տվյալ մարդը հանդիսանում էր Սովետական Միության քաղաքացի, և վստահ եմ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, որ, եթե անգամ այդ թղթակտորն իրական է, ինչ նպատակով է տեղի ունեցել այդ գործընթացը և ինչ խնդիր է դրանով լուծվել։
Հա,ասեմ, որ ձեր հորջորջվող հիմնարկը 1991 թվականից գոյություն չունի»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան