«Խիստ մտահոգված եմ ՀՀ ԱԱԾ-ի ճակատագրով»․ Աննա Կոստանյան
![]() 355 Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ., 15:12 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ մտահգոված եմ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ճակատագրով։ Երկու օր է ուսումնասիրում եմ գործադիր իշխանության հանրապետական այս մարմնի պաշտոնական տեղեկատվական աղբյուրը՝ www.sns.am և չեմ կարողանում հոդաբաշխ մի հայտարարություն գտնել օրեր առաջ civic-երի միջոցով լրատվադաշտ սպրդած հանրահայտ ու «ջախջախիչ» այն գաղտնազերծումը Կաթողիկոսի եղբոր վերաբերյալ, որ «ցնցել» է համայն հայությանը, իսկ նիկոլական օրակարգի սպասարկուների համար ապահովել մինչև ամանոր հանրային դաշտի տվայտանքներից սնվելու աղբյուրը։ ՀՀ թիվ մեկ իրավապահ այս մարմինը, որն իրականացնում է պետության անվտանգության բնագավառում նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը և համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը, որոշում է իշխանության խոսափողի միջոցով տարածել մի անհաջող, անճաշակ, պոլիտեխը կիսատ ավարտած դիզայների ձեռքով սարքած կիսագրաֆիկական պատկեր, որը նույնիսկ ես՝ չդիզայներս, հաջող կսարքեի։ Տպավորություն եմ ստանում, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պատանդառվել է իշխանության հայտնի պոակ-ի կողմից։ Մեկդ լուր ունե՞ք էդ կառույցում մարդ մնացե՞լ է, որ իսկապես ԱԱԾ-ն ներկայացնող ու պետության շահը պաշտպանող օրակարգ ունի։ Սարքել են «ճռտոյի դուքյան» (կներեք մինչ այժմ էս արտահայտությունից ավելի հաջող ձևակերպում դեռ չի հնարվել)։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
17100:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
127Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
140Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
155Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
136Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
132Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
174Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
185Երեկ, 18:42
