Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Եթե մարդը եղել է պետական շահը պահող անձ, ապազգայի՞ն է»․ Արմեն Եղիազարյան

«Եթե մարդը եղել է պետական շահը պահող անձ, ապազգայի՞ն է»․ Արմեն Եղիազարյան
112
Այսօր, 19:22

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, այս իշխանությունները մեր հոգևորականներին պահում են КГБ պադվալում ու ասում, որ մեկ այլ հոգևորական իբր КГБ ագենտ է։ Երեսպաշտության աստվածային մակարդակ։
Մինչև 1991թ (ՀՀ անկախացում) Հայաստանում ազգային անվտանգության հարցերով զբաղվող միակ կառույցը եղել է КГБ-ն։ Այսինքն, թե 1986-ին և առհասարակ, մինչև ՀՀ անկախացումը Խորհրդային Միությունից, բոլոր այն աշխատակիցները, որոնք հետագայում դարձել են արդեն անկախ Հայաստանի ԱԱԾ աշխատակից կամ գործակալ, նախկինում եղել են КГБ աշխատակից կամ գործակալ, որը և տրամաբանական է և նորմալ։
Հիմա չնայած այն հանգամանքին, որ ներկայացված փաստաթուղթը ակնհայտ կեղծ է, բայց նույնիսկ եթե մարդը 1986 թվականին եղել է պետական շահը պահող անձ և այդ ժամանակ միակ կառույցը եղել է КГБ-ն, ուրեմն նա ապազգայի՞ն է: Ի՞նչ հիմքեր կան տվյալ մարդկանց հակապետական կամ ապազգային գործունեությունից: Եթե բաներ կան, դրանից խոսեք։ Օրինակъ այս իշխանության ապազգային գործողություններից բազմաթիվ փաստեր կան։
Իսկ տեղյա՞կ եք Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին, ովքեր համաշխարհային մակարդակի գործակալներ են եղել՝ ի շահ իրենց պետության։ Բազմաթիվ համաշխարհային կարևորության գործեր են իրականացրել, որոնցից ամենակարևորներից մեկը՝ Թեհրան-43 օպերացիան էր, երբ 1943 թվականին Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովվեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան