«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան
![]() 289 Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ., 22:18 ՀՅԴ Հայաստան ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Քաղաքական պատվեր, ԱԱԾ փնթի կատարում»։ Տեսանյութում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է երեկ հրապարակված այն փաստաթղթին, ըստ որի՝ իբրև թե բացահայտվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայր Եզրաս Սրբազանի՝ 1986 թվականին КГБ կողմից հավաքագրված լինելու փաստը։ «Համացանցում հայտնվել են նաև նմանատիպ հավաքագրման այլ օրինակներ խորհրդային այլ հանրապետությունից։ Ամենատարածվածներից մեկը Լատվիան է, որտեղ հրապարակվել են հազարավոր նման տեղեկանքներ։ Միանգամից աչքիս զարնեց մի կարևոր փաստ Լատվիան, որ ավելի ազգայնական էր, բոլոր տեղեկանքները ռուսերեն էին։ Խորհրդային միության բոլոր ուժային կառույցներում նույնիսկ զինվորական գրքույկներում գրագրությունը ռուսերեն էր արվում։ Ինչպե՞ս է, որ իբր Հայաստանի ՊԱԿ-ում հայերեն է արվում, բայց համացանցը ամեն ինչի մասին խոսում է․․․»,- նշում է Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է․ «Երեկվա այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը․․․ Ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին նման ծիծաղելի վիճակում դնել, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչով հարձակվել Եկեղեցու դեմ»։ Աղբյուրը` ՀՅԴ Հայաստան |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
15300:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
118Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
125Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
141Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
132Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
127Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
167Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
174Երեկ, 18:42
