«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
![]() 108 Երեկ, 23:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հիմա մի փոքր անկանխիկի մասին, որը կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի առիթն էր: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է լուծենք կանխիկի հարցը, մարդիկ ի՞նչ են անում կանխիկը, թող ամեն ինչ, անգամ ծննդյան առիթով փող նվիրելը դարձնեն անկանխիկ: Անկանխիկը կամ Նիկոլ Փաշինյանի սևեռուն գաղափար է, կամ նրա շրջապատից որևէ մեկի, և կամ՝ համաշխարհային ֆինանսական համակարգի ցուցում-լոբբինգ: Ի՞նչ է նշանակում անկանխիկ: Նշանակում է, որ երկրում կատարվող ցանկացած ծախսից իր կոնկրետ ֆինանսական օգուտն ունի բանկային համակարգը: Այն բանկային համակարգը, որը վերջին երեք տարիներին աշխատում է անգամներով գերշահույթով: Ես բազմիցս ասել եմ, որ ոչինչ չունեմ բանկային համակարգի դեմ և ֆինանսական համակարգի կայունությունը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար: Բայց, եթե հասարակական ամբողջ կյանքը դրվում է բանկային համակարգի ենթակայության ներքո, եթե բոլորին պարզապես ստիպում են առնչվել բանկերին ամեն լումա ծախսի դեպքում, երբ մարդկանց ուզում են չթողնել բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք, սա արդեն ոչ թե ֆինանսական կայունության հարց է, այլ մարդու իրավունքների ու ազատության խախտում: Իհարկե այս հարցը չի հետաքրքրի արևմտյան դրամաշնորհներով քաղհասարակություն համարվող իրավապաշտպան կառույցներին, ազատության ու ժողովրդավարության անունից երդվողներին և 2026 թվականին այդ կերպ ձայն փախցնելու ակնկալիք ունեցողներին: Որովհետև մարդկանց դեպի բանկային «լուծ» տանելը հենց այնտեղից եկող նարատիվ է, որտեղից գալիս են դրամաշնորհները: Մինչդեռ սա իսկապես ազատության հարց է, մարդու իրավունքի հարց է: Մարդը պետք է ունենա իր առօրյա ծախսերում բանկային «լծից» ազատ լինելու հնարավորություն: Եթե ես ուզում եմ կատարել առօրյա գնումներ, ես պետք է ունենամ այդ ամենում բանկի հետ չառնչվելու իրավունք: Եվ սա միայն մարդկանց պարտադրվող մեխանիզմով բանկային համակարգի գերշահույթները ավելացնելու հարց չէ: Սա նաև հոգեբանական հարց է: Մարդուն դնում են հոգեբանական անելանելիության առաջ, նրան ներարկվում է միտքը՝ աստիճանաբար, որ ինքը ենթակա է տոտալ վերահսկողության և ինչպես ասում են՝ «դիմադրությունը անօգուտ» է: Ըստ էության, ձևավորվում է ԵՆԹԱԿԱ ՄԱՐԴՈՒ կերպար՝ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ փոխարեն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
10300:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
130Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
118Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
159Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
199Երեկ, 21:24
«Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում»․ Վահե Հովհաննիսյան
139Երեկ, 21:00
«Աշխարհատնտեսական բաղադրիչները չեն կարող լինել «խաղաղության» երաշխիք»․ Արման Աբովյան
127Երեկ, 20:18
