«Ալիևը դարձյա՞լ նեղացել է Պուտինից»․ Հակոբ Բադալյան
![]() 304 Երկուշաբթի, 22 դեկտեմբերի, 2025 թ., 15:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևը չի մեկնել Սանկտ-Պետերբուրգ, պաշտոնական բացատրության համաձայն՝ զբաղվածության պատճառով: Իսկ ի՞նչը կարող էր լինել Ալիևի՝ չմեկնելու իրական պատճառը: Դարձյալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից: Թվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերին, նրանք հաղթահարեցին մոտ տասնամսյա լարվածությունը, հանդիպելով Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, ունենալով նկատելի ջերմ զրույց: Ի՞նչ նոր «սև կատու» է անցել նրանց միջով, որ Ալիեւը հրաժարվել է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, ասելով, թե զբաղված է: Չլինի՞, թե Բաքվին անհանգստացրել է հայտարարությունը, որ Թեհրանից արել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդական Վիլայաթին, ասելով, թե Իրանի համար չի նկատվում որևէ տարբերություն Թրամպի ուղու և Զանգեզուրյան միջանցքի միջև և Թեհրանը դեմ է այդ ծրագրի իրականացմանը: Վիլայաթին դա ասել էր Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, բայց դրանից նեղսրտե՞լ է Ալիևը: Բայց չէ՞ որ նա բոյկոտել է Ռուսաստան այցը: Ադրբեջանի նախագահը սակայն լավ է պատկերացնում, որ, եթե Իրանից հնչել է կոշտ հայտարարություն, ապա այդ հայտարարությունը թերևս համաձայնեցված է Ռուսաստանի հետ, որի հետ Թեհրանը ստորագրել է ռազմավարական համապարփակ գործընկերության մեծ պայմանագիրը: Չէ՞ որ Ալիևը այդ հայտարարությունց առաջ էլ Բաքվում ընդունել էր Իրանի ԱԳ նախարարին, և թերևս հիանալի է տիրապետում, թե ինչն ինչոց է: Ես չեմ կարող պնդել, որ այստեղ է Սանկտ-Պետերբուրգ չմեկնելու բուն պատճառը, բայց կարող եմ դիտարկել՝ որպես հնարավորներից մեկը: Ամբողջ հարցն այն է, որ հասնելով Թրամպի ուղուն, Իլհամ Ալիևը թերևս ակնկալում էր, որ դրա իմպլեմենտացիայի հարցում ի վերջո առաջնորդողը կլինի այն մոտեցումը, որ դավանում է Լոնդոնի առաջնորդությամբ գործող եվրաատլանտյան գլոբալիստական թևը: Բայց, օրեր առաջ Աշգաբադում սակայն ըստ երևույթին Պուտին-Էրդողան քննարկման բովանդակությունը այնքան էլ չի գոհացրել Ալիևին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
9300:39
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
90Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
106Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
125Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
122Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
120Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
159Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
164Երեկ, 18:42
