«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան

Բժիշկ Հայկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ծննդյան խնջույքի ընթացքում երիտասարդ կնոջը կատակով հրեցին դեպի տորթը, մի «ավանդույթ», որը հաճախ ենք տեսնում խնջույքներում ու սոցիալական ցանցերում, սակայն տորթի ներսում կային կոշտ հենակներ, որոնք նախատեսված են տորթի բազմաշերտ կառուցվածքը պահելու համար։ Այդ հենակներից մեկը խրվեց կնոջ աչքին չափազանց մոտ հատվածում, անցնելով ակնախոռոչի կողքով։
Կինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհապաղ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը չափազանց վտանգավոր էր և միայն ճիշտ ու ժամանակին իրականացված բժշկական օգնությունն է կանխել տեսողության կորուստը։
Դեպքը մեծ արձագանք ստացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց տորթի ներսի լուսանկարը, որը ցույց է տալիս՝ որքան կոշտ և վտանգավոր կարող են լինել նման հենակները։ Այն, ինչ դրսից փափուկ ու անվտանգ է թվում, ներսում կարող է լուրջ վտանգ թաքցնել։
Այս դեպքը մեզ հուշում է, որ անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել։ Մտածենք՝ նախքան գործելը, հատկապես, երբ խոսքն առողջության մասին է»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
174Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
50313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
76211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
229304.11.2026, 23:31