ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում. «Ժողովուրդ»
![]() 263 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ հոգևոր-մշակութային կառույցները և այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են ՀՀ-ի համար։ Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։ Համաձայն այս բաժնի՝ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։
Հետախուզությունն այս ակտիվացումը կապել է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ և շատ զգուշորեն հոգևորականներին համարում է «արտասահմանյան գործակալներ»։ «Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Ստացվում է, որ իշխանությունը Եկեղեցուն տեսնում է որպես սպառնալիք նախընտրական շրջանում, հենց այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվել է արշավ և ճնշումներ՝ հոգևորականների դեմ»։ |

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից»․ #Atlantic
7209:54
«ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ»․ Ռուբիո
12009:31
ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
14209:06
Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
7309:00
Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
13508:54
«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
18903:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
30702:06
