Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»
![]() 147 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 09:30 «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի: Կարծես այստեղ պետք էր բղավել «ուռա՜»: Ի վերջո, վերջին ութ տարվա ընթացքում աղքատության այսպիսի աննախադեպ չափերի հասած Հայաստանում ցանկացած նոր արտադրություն, ցանկացած նոր աշխատատեղ կարևոր նշանակություն ունի: Եվ, իհարկե, շատ գովելի ու հաճելի է, որ Հայաստանում նման կարգի ներդրում է արվում: Բայց... Պարզվում է, որ համանման տեքստ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նաև 2023 թվականի օգոստոսի 18-ին: Այն ժամանակ նշվում էր, որ «առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը»։ Երկուսուկես տարի անց գործարանը դեռևս «կառուցվող» է, և դա փաստորեն իշխանությունների համար հիանալի առիթ է նախընտրական շրջանում հերթական PR անելու համար, ընդ որում՝ սպասվող աշխատատեղերի թիվը ձեռքի հետ ավելացնելով 500-ով: Եթե 2023 թ. տեքստում նշվում էր 1500 աշխատատեղ, ապա «թարմ» տեքստում այն արդեն 2000 է: Հաշվի առնելով, թե նախորդ տարիներին նախընտրական փուլերում ինչ գործարաններ են «բացել» քպականները, սոցցանցերի օգտատերերը նաև կանխատեսում էին, որ մինչև հունիս 7-ը նման PR հաղորդագրություններ շատ կլինեն: Այսինքն, գործարարների ներդրումները իշխանությունները կներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք: Էլ չենք խոսում ֆեյք «գործարանների» մասին: Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ կատակում էին, թե գուցե նույնիսկ «Սեպուհ 1»-ի, հայկական հեռուստացույցների, լվացքի մեքենաների, գազի բալոնների գործարանների կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի «բացման» ականատես լինենք»։ |

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից»․ #Atlantic
7209:54
«ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ»․ Ռուբիո
12009:31
ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
14209:06
Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
7309:00
Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
13508:54
«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
18903:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
30702:06
