«Եթե որոշի վերադառնալ իր իրական մասնագիտությանը՝ պատրաստ եմ պաշտպանել նրա իրավունքները»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտոնից և չի ընդգրկվի նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։ Նա դա հիմնավորեց իր որոշ հայտարարությունների շուրջ առաջացած հանրային դժգոհությամբ և ներողություն խնդրեց՝ խոսելով «արժեքներից» և «պատասխանատվությունից»։
Սակայն «արժեքների» մասին այսօր խոսում է այն նույն մարդը, որը իր քաղաքական առաջխաղացումը կառուցել էր ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ հասարակությանը պառակտող, եկեղեցու հասցեին անհարիր հայտարարությունների վրա։ Երբ մարդը չունի բավարար մասնագիտական հենք, փոխարենն ընտրում է աղմուկի, սադրանքի և էժանագին էմոցիաների ճանապարհը՝ դա արժեք չէ, դա կարիերիզմ է։
Հռիփսիմե Հունանյանի ներողությունը պետք է վերաբերի ոչ միայն մի քանի անհաջող արտահայտության, այլ շատ ավելի լուրջ հանգամանքի․ տարիներ շարունակ պետական բյուջեի՝ հարկատուների միջոցների հաշվին ստացվել են միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ, մինչդեռ առողջապահության ոլորտում որևէ էական, տեսանելի արդյունք չի արձանագրվել։ Համակարգային խնդիրները մնացել են նույն տեղում, իսկ պատասխանատվությունը՝ օդում կախված։
Հ.Գ. Եթե Հռիփսիմե Հունանյանը որոշի վերադառնալ իր իրական մասնագիտությանը և աշխատել որպես բուժքույր, պատրաստ եմ պաշտպանել նրա իրավունքները այնպես, ինչպես պաշտպանել եմ և շարունակելու եմ պաշտպանել յուրաքանչյուր բուժաշխատողի իրավունքները»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
11300:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
294Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
27518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
27618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100113.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
299113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
196912.08.2026, 23:18