«ՀՀ-ում մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների». Թագուհի Ղազարյան
![]() 219 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 11:54 «Իմ և պարոն Գաբրիելյանի առաջ քաշած նախագծով առաջարկում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն՝ հենց մայր Աթոռի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ: Մենք կարծում ենք, որ Մայր Աթոռին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան Մայր Աթոռի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխումը հնարավորինս բարդացված և նույնիսկ անհնար դառնա»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Վերջին ամիսներին քաղաքականացված լինելու պատճառով Մայր Աթոռի փաստացի ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ ենք ստանում, բայց միայն դա չի պատճառը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նաև ուսումնասիրել են միջազգային փորձը և տեսել, որ կրոնական մշակութային արժեքներն առանձնակի պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից: «Այս ոլորտը բավականաչափ կարգավորված չէ Հայաստանում: ՀՀ-ում հուշարձանների պահպանության և մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների»,- հավելել է նա: |

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
2809:06
Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
2409:00
Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
4808:54
«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
18503:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
27602:06
«Ուրախանում ենք ինչ-որ այցերով, բայց այն, ինչ մեզ սպառնում է, սարսափելի է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
16400:48
«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
26300:42
«Եթե քո տան շանը հարևանները շատ են շոյում, ուրեմն փոխելու ժամանակն է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
212Երեկ, 23:12
