«Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել ՀՀ-ում գնումների գործընթացին․ սա պետք է քննարկել ԱԺ-ում»․ Մհեր Գրիգորյան
![]() 232 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 12:42 «Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու, այդ թվում գնումներին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են»,- այս մասին կառավարության նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այսնինքն՝ այն ընկերությունները, որի բեժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է»,- նշեց Գրիգորյանը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նեերկայացվող նախագծի համաձայն՝ մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, եթե չի ներկայացնում, հետևաբար չի կարող մասնակցել գնումներին. «Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է սահմանափակել օֆշորային երկրներից մասնակցությունը, դա կարծում եմ՝ մի փոքր խնդիրներ կարող է առաջացնել գնումների հետ կապված։ Դա մի հարց է, որ ԱԺ-ում քննարկումների փուլում պետք է քննարկվի»։ «Կարծում եմ, այո, ճիշտ կլինի, որ ԱԺ-ում այս հարցը քննարկվի»,- արձագանքեց Գրիգորյանը։ |

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
2809:06
Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
2409:00
Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
4808:54
«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
18503:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
27602:06
«Ուրախանում ենք ինչ-որ այցերով, բայց այն, ինչ մեզ սպառնում է, սարսափելի է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
16400:48
«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
26300:42
«Եթե քո տան շանը հարևանները շատ են շոյում, ուրեմն փոխելու ժամանակն է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
212Երեկ, 23:12
