«Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից»․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում:
Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։
Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան՝ Արևմտյան Եվրոպայում։
Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ, բարձր ռիսկայնություն ունեցող, տեսակներն են:
Վիրուսի երկարատև առկայությունը օրգանիզմում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել արգանդի պարանոցի բջիջների կառուցվածքային փոփոխության,որը նախ դրսևորվում է որպես նախաքաղցկեղային փոփոխություն, իսկ տարիների ընթացքում կարող է վերափոխվել քաղցկեղի։
Վիրուսը փոխանցվում է մասնավորապես սեռական ճանապարհով։
Քաղցկեղի տվյալ տեսակը կարելի է կանխարգելել՝ կատարելով անհրաժեշտ կանխարգելիչ միջացառումներ:
Պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենահուսալի միջոցներից է: Տվյալ պատվաստանյութը հասանելի է Հայաստանում և կատարվում է 13 տարեկանից սկսած՝աղջիկներին և տղաներին։ Ունի 99% արդյունավետություն։
Սքրինինգային հետազոտությունների շարքին են պատկանում արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։
Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։
Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։
Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։
Հայաստանում ՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում՝ 5 տարին մեկ անգամ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67513.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76012.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99807.09.2026, 09:24