«ՀՀ առողջապահական համակարգը վաղուց դադարել է կապ ունենալ առողջապահության հետ». Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ առողջապահական համակարգը վաղուց դադարել է կապ ունենալ առողջապահության հետ և դրա ամենավառ ցուցիչը Ավանեսյան Անահիտ կոչվող երևույթն է: Առողջապահության ոլորտը ոչ միայն բիզնես ոլորտ է, այլ նաև ամենախոշոր կոռուպցիոն և խարդախությամբ զբաղվող ոլորտներից մեկը: Բոլորը գիտեն, որ ՀՀ ամենախոշոր հիվանդանոցները ունեն օրական ֆիքսված գումարների չափեր, որոնք պետք է ապահովեն բժիշկները բուժառուների գրպաններից տրվող աննպատակ հանձնված անալիզների և իրականացվող ստուգումների տեսքով: Իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանցից շատերը այսօր մահանում են գումար չունենալու և բուժհաստատություններ չդիմելու պատճառով: Բժշկական պարտադիր ապահովագրության հեղինակ, բլոգեր, պարուհի, վարկային մասնագետ, կեղծ պատարագների առաջամարտիկ և ամեն ինչ, բացի հիպոկրատի երդում տված և այն արժանապատվորեն կրող Անահիտ Ավանեսյանին մեկդ տեղեկացրեք, որ անգիտակից վիճակում գտնվող քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց, սակայն հիվանդանոցները նրանց հրաժարվում են ընդունել: Նույն վիճակն է նաև պետպատվերից օգտվող հազարավոր քաղաքացիների պարագայում և նույն վիճակն է լինելու նաև ապահովագրությունից օգտվողների դեպքում:
ՀԳ. իհարկե ինչպես բոլոր ոլորտներում այս ոլորտում էլ կան արժանապատիվ, հիվանդին ապրումակցող, գումարը երբեք չկարևորող բժիշկներ, որոնց շնորհիվ էլ դեռ մարդիկ ապավինում են բժշկական օգնությանը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24