«Առողջապահությունը փորձարարական հարթակ չէ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՇՓՈԹՎԱԾ ԹՎԵՐ, ՇՓՈԹՎԱԾ ՆԱԽԱՐԱՐ, ՇՓՈԹՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ».
Անահիտ Ավանեսյանը 2026թ. հունվարի 15-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ է այցելել 87 048 քաղաքացի, որոնցից
7 739-ը՝ ամբուլատոր, 8 612-ը՝ հիվանդանոցային այցեր են իրականացրել։
Թվերի հանրային կարևորությունից ելնելով՝ պաշտոնապես դիմեցի Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ բնույթի ծառայություն կամ այց են իրականացրել մնացած 70 697 քաղաքացիները, որոնք չեն դասվում ոչ ամբուլատոր, ոչ հիվանդանոցային այցերի շարքին։
Նախարարությունը մեկ ամիս ժամանակ խնդրեց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է «ուսումնասիրել թվերը»։
Եվ ահա, այդ «խորը մասնագիտական վերլուծության» արդյունքում պարզվեց, որ նախարարը վարչապետին ներկայացրել է սխալ տվյալներ․ պարզապես շփոթվել է։
Սակայն իրավիճակի ամենաաբսուրդային մասը դեռ առջևում էր։
Ազգային ժողովում, նույն հարցին պատասխանելիս, նախարարը լուրջ դեմքով հայտարարեց, որ կան նաև այլ ծառայություններ՝ ցերեկային ստացիոնար, շտապ բուժօգնության կանչեր և այլն, ու նույնիսկ փորձեց հարցը ներկայացնել որպես անտեղի ու անհասկանալի։
Այսպիսով ստացվում է՝
Կառավարության նիստում ներկայացվում են սխալ թվեր,
մեկ ամիս նախարարությունը «ուսումնասիրում է» սեփական նախարարի խոսքը, իսկ ԱԺ-ում նույն նախարարը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ է, պարզապես պատգամավորներն են «սխալ հարցեր տալիս»։
Սա այլևս ոչ թե վիճակագրական սխալ է, այլ պետական կառավարման լուրջ խնդիր, երբ առողջապահության ոլորտում թվերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ հակասությունները բացատրվում են ինքնավստահ հեգնանքով։
Առողջապահությունը փորձարարական հարթակ չէ,
իսկ հանրությունը պարտավոր չէ հաշտվել «շփոթվել եմ»-ով»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24