«Հիվանդանոցներում պառկելու տեղ չկա»․ Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիվանդանոցներում պառկելու տեղ չկա, էսօր պարզեցի․
Նույնիսկ բարձր վճարով տեղերն են սպառված ու պատճառը համընդհանուր բժշկական ապահովագրությունն է, որն անվճար է դարձրել բազմաթիվ և բազմազան բժշկական ծառայություններ, հատկապես թոշակառուների համար։
Իր բոլոր խնդիրներով (օրինակ ինքս կողմ էի/եմ ապահովագրումն ու գործընթացի իրացումն արտապատվիրակել մասնավորներին և վերահսկողությունն ու խաղի կանոնների սահմանումը պահել պետության ձեռքում) հանդերձ սա շատ դրական սոցիալական և հումանիստական որոշում է, մարդիկ տասնամյակով հիվանդանոց բուժման կամ ստուգման չէին գնացել, հիմա օգտվում են թանկարժեք ծառայություններից անվճար, նաև հապշտապ են գնում, որ հանկարծ «հնարավորության պատուհանը» չփակվի, հենց տեսնեն, որ կարող են մշտական օգտվել ըստ անհրաժեշտության, այս հոսքն էլ կհանդարտվի»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24