«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում դեղորայքի բարձր գները վաղուց այլևս մասնավոր շուկայի խնդիր չեն։ Դրանք ուղղակիորեն արտացոլում են պետական քաղաքականության բացերը և առողջապահական կառավարման համակարգային թերությունները։ Այս իրավիճակում առավել ծանր հարվածի տակ են հայտնվում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները, որոնց համար դեղորայքը ոչ թե հավելյալ ծախս է, այլ կենսական անհրաժեշտություն։
Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը։ Այս պարտավորությունը բխում է սոցիալական պետության գաղափարից: Սակայն այսօր գործող քաղաքականությունը փաստացի չի երաշխավորում այդ գաղափարի իրացումը։ Դեղորայքի գների աճը մնում է չկառավարվող, իսկ պետական միջամտությունը՝ հատվածական և ոչ համակարգային։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների վիճակը։ Նրանց բուժումը շարունակական է և կանխատեսելի, ինչը նշանակում է, որ պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ մշակելու երկարաժամկետ փոխհատուցման և սուբսիդավորման քաղաքականություն։ Այդուհանդերձ, նման քաղաքական կամք չի դրսևորվում, ինչի հետևանքով քաղաքացիների զգալի մասը ստիպված է կամ նվազեցնել բուժման ծավալը, կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից։
Դեղորայքի շուկայում պահպանվող սահմանափակ մրցակցությունը, ներմուծման բարձր կենտրոնացվածությունը և գնագոյացման թափանցիկության պակասը տարիներ շարունակ չեն ստացել համարժեք պետական արձագանք։ Առանց հակամենաշնորհային հստակ քայլերի և արդյունավետ վերահսկողության հնարավոր չէ ապահովել գների կայունացում և հասանելիություն։
Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ գործող իշխանությունները չեն ներկայացրել համապարփակ լուծում՝ ուղղված դեղորայքի գների նվազեցմանը և սոցիալական պաշտպանությանը։ Առանց այդպիսի լուծման՝ առողջապահական համակարգը շարունակում է խորացնել սոցիալական անհավասարությունը՝ փոխարենը այն մեղմելու։
Այս խնդրի լուծումը պահանջում է քաղաքական որոշումներ՝ փոխհատուցվող դեղերի ցանկի ընդլայնում, գնագոյացման վերահսկման գործիքների ներդրում, պետական գնումների արդյունավետություն և շուկայի իրական մրցակցություն։
Դրանք իրագործելի քայլեր են, եթե առողջապահությունը դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում հանրային բարեկեցության մեջ։
Դեղորայքի մատչելիությունը սոցիալական առողջ պետության ցուցիչ է։
Երբ պետությունը չի կարող ապահովել այդ նվազագույն պայմանը, այն պարտավոր է առնվազն ընդունել պատասխանատվությունը և փոխել քաղաքական մոտեցումը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24