«Արյան քաղցկեղով պացիենտների գրեթե 75-80%-ը լիարժեք առողջանում է». ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ-ն հայտնում է. «Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) նշվում է յուրաքանչյուր տարի փետրվարի 15-ին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մանկական քաղցկեղի և այն եզակի մարտահրավերների մասին, որոնց բախվում են քաղցկեղ ունեցող երեխաներն ու դեռահասները, հիվանդությունը հաղթահարածները և նրանց ընտանիքները:
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են առողջության համընդհանուր ապահովագրության, բնակչության առողջության պահպանման բարելավման ծրագրերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք:
Հարկ է նշել, որ արյան քաղցկեղի բուժման ցուցանիշները Հայաստանում բավականին բարձր են։ Պացիենտների գրեթե 75-80%-ը լիարժեք առողջանում է, ինչը համադրելի է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշների հետ։
Առողջապահության նախարարությունն օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների համար նախատեսված դեղերի ապահովումն իրականացնում է հաստատված կլինիկական ուղեցույցներին համապատասխան:
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում իրականացվում են ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականից իրականացվում է նաև ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։
2025 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 6 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում և 1 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում:
Կենտրոնում գործում է Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկան, որը հիմնադրվել է 2023 թվականին։ Կլինիկան իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, որը տրամադրում է երկարաժամկետ, համակարգված և բազմապրոֆիլ հսկողություն՝ քաղցկեղից բուժված երեխաների և դեռահասների համար»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24