Կրակոցներ են հնչել Զովունի գյուղի սկզբնամասում

Փետրվարի 16-ին կրակոց է հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։
Իրավապահները, ժամանելով նշված վայր, այնտեղ հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են կրակոցներ արձակողին և տեղափոխել ոստիկանության բաժին:

Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
10916:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
24810:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
183Երեկ, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
316Երեկ, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
519Երեկ, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
48913.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
23813.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
27913.09.2026, 11:00