Երբ պաշտոնյայի «չեմ հասցրել»-ը վերածվում է բուժաշխատողների սոցիալական կոլապսի»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «3-7 մլն պարգևավճարներ՝ 2–3 անգամ կրճատված աշխատավարձերի հաշվին։
Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների համար «ընբռնում» է խնդրում։
Պատճառաբանությունները ծանոթ են՝
«չենք կարողացել»,
«չենք հասկացել»,
«չենք հասցրել»։
Շարք առ շարք՝ «չենք»-եր։
Բայց այդ «չենք»-երի իրական գինը վճարեցին ու վճարելու են բուժաշխատողները։
Աշխատավարձերը մարդիկ ստացան զգալիորեն պակաս՝ երբեմն 2–3 անգամ։
Մինչ նախարարն ու փոխնախարարները ստանում էին 3–7 միլիոն դրամի չափով պարգևատրումներ, նրանց մտքով անգամ չանցավ, որ սեփական անկարողության հետևանքով բուժաշխատողների մի մասը չկարողացավ փակել վարկերը, հայտնվեց «սև ցուցակում», չլուծեց ընտանիքի ամենահիմնական կենցաղային խնդիրները։
Սա պարզապես կազմակերպչական ձախողում չէ։
Սա արժեքների համակարգի բացակայություն է։
Երբ պաշտոնյայի «չեմ հասցրել»-ը վերածվում է բուժաշխատողների սոցիալական կոլապսի, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում պարգևավճարների խրախճանքում։
Հ․Գ․ Կարևորը պարել կարողանում են»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99707.09.2026, 09:24