«Ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեզ հետ նույնը չի կատարվի». Թագուհի Թովմասյանը՝ Վանիկ Օհանյանին

Դիմելով ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վանիկ Օհանյանին՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Տեղյա՞կ եք Հռիփսիմե Հունանյանն ինչու հրաժարական տվեց ու ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեզ հետ նույնը չի կատարվելու՝ ընտրվելուց հետո»: ՔՊ-ի թեկնածուն ասաց, որ Հունանյանը պատշաճ մեկնաբանել է հրաժարականն ու ինքը ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք՝ հունվարին ՔՊ-ական Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել. «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:
Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:
Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:
Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք՝ պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ՝ օրինակ ծառայելով բոլորի համար:
Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը:
Առաջնորդվելով այս ուղենիշով՝ որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»:
Հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, որ հրաժարականի պատճառը Հունանյանի՝ ծաղրի թեմա դարծող ելույթներն ու հարցազրույցներն են, որոնք ազդում են ՔՊ-ի վարկանիշի վրա:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
174Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
50313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
76211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
229304.11.2026, 23:31