Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ընկել են դռնեդուռ, քվե են հայցում»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ընկել են դռնեդուռ, քվե են հայցում»․ Ոսկան Սարգսյան
138
Այսօր, 10:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքակիրթ աշխարհում ընտրություններում իշխանությանը քվե տալիս կամ չտալիս գնահատում են, թե նա ինչպես է կատարել իր նախընտրական խոստումները, ինչ հաջողությունների է հասել։ 2021 թվականի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ ձախողած, Հայաստանը պարտքի մեծ բեռի տակ գցած Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ընկել են դռնեդուռ, քվե են հայցում։ Որ իշխանության մնան, ի՞նչ անեն։ Սթափվելու ժամանակն է, պարտվածները, խաբածները, ձախողվածները պետք է հեռանան։ Պետք է հեռանան, որ Հայաստան պետությունը, երկիրը, ժողովուրդն ապրի։ Սթափվելու ժամանակն է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան