«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԱՊ օղակում աշխատող նեղ մասնագետների աշխատավարձերը նվազել են և ավելի են նվազելու
- Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող մեր գերծընկերների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»՝ ասելով, որ իրենց վարձատրությունը վերանայվելու է...
- Ըստ սահմանված կարգի (որը չգիտեմ ինչու, բայց հասանելի չէ պոլիկլինիկայի բժիշկներին) նեղ մասնագետների վարձատրության մեջ այլևս հաշվարկված ՉԷ ապահովագրված անձանց համար Per Capita վճարման տեսակը: Մնացել է միայն չապահովագրված կցագրված անձանց համար Per Capita վճարման սկզբունքը (որը հաջորդ տարի դուրս է գալու, քանի որ խոստացել են, որ բոլորին ապահովագրելու են):
- Մարտ ամսին բոլորը ստանալու են աշխատավարձ, որը ներառելու է նաև հունվար ամսին չվճարած (բայց օրենքով վճարման ենթակա) աշխատավարձը (որը պետք է հաշվարկվի այնպես, ինչպես մինչև ապահովագրական համակարգի ներդրումը, որովհետև վճարման սույն կարգը ընդունվել է փետրվար ամսին և հետադարձ ուժ ունենալ չի կարող), ուստի չշտապեք ուրախանալ՝ մարտին 2 կոպեկ ավել փող ստանալով, որովհետև ապրիլին կրկին ստանալու եք կոպեկներ:
․ Տարբեր բուժկենտրոններում բուժաշխատողների վրա իրականացվող ճնշումները բերում են համատարած վախի մթնոլորտի ձևավորմանը և այդ մթնոլորտում բուժաշխատողների լռակյաց բողոքի ձայնը շարունակվում է վարչական լծակներով լռեցվել միայն այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում լինել առաջին քայլ անողը: Ընկերներ ջան, բոլորիդ միմյանցից բաժանելով մասնագիտորեն առանձին-առանձին ոչնչացնելու են, իսկ միախմբվելով և տարբեր տեղերից բողոքի ձայն բարձրացնելով դուք կապահովեք ձեր և մնացած մեր կոլեգաների անվտանգությունը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24