Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Թրամփն ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված Խամենեիի հետ, քան՝ որդու»․ Արա Պողոսյան

«Թրամփն ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված Խամենեիի հետ, քան՝ որդու»․ Արա Պողոսյան
131
Այսօր, 09:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը՝ արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում՝ իմամ Խամենեի փոխարեն Իրանն ունի ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների՝ առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքականության մեջ ստվերային մեծ դերակատարություն ունեցող Այաթոլլա Սեյիդ Մոջթաբա Հոսսեյն Խամենեին, ով հիմա նաև հոր վրեժն է կրում։
Համենայն դեպս՝ Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի։
Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան