«Ծովինար» ջրամբարում կին է ջրահեղձ եղել․ դին չի հայտնաբերվել

528
Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ., 19:00
Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։ Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ է կատարել, սակայն դին չի հայտնաբերվել։
Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, վերսկսվելու են վաղն՝ առավոտյան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է․ ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
157Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
365Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
213Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
376Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
152Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
131Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
138Երեկ, 14:54