Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Իրաքի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը:
Իրանը չորեքշաբթի օրը ռազմական գործողությունների պատճառով ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը, որն օգտագործվում էր էլեկտրակայանների շահագործման համար, Իրաքի լրատվական գործակալությանը (INA) հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ Ահմեդ Մուսան։
«Տարածաշրջանային լարվածության պատճառով Իրաքին իրանական գազի մատակարարումը մեկ ժամ առաջ ամբողջությամբ դադարեցվել է, ինչի արդյունքում կորել է մոտ 3100 մեգավատ էլեկտրաէներգիա», - ասել է Մուսան։
Նա հավելել է, որ նախարարության ղեկավարությունը հանձնարարել է ուժեղացնել համակարգումը նավթի նախարարության հետ՝ գազի մատակարարման կորուստը փոխհատուցելու այլընտրանքային վառելիքներով և ներքին գազի պաշարներով։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
58814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18