Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են

Բրենտ նավթի գները չորեքշաբթի օրվա առևտրի ժամանակ աճել են մինչև 5%՝ Իրանի կողմից Իսրայելին պատասխան հարված հասցնելու սպառնալիքների ֆոնին։
Bloomberg-ը հաղորդում է, որ Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ որոշ էներգետիկ օբյեկտներ այժմ հարձակման «օրինական թիրախներ» են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են հարավային Իրանի գազային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հարավային Պարս հանքավայրին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
Լոնդոնի ICE Futures բորսայում մայիսյան Brent ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժամը 17:40-ի դրությամբ կազմել է 108.06 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 4.64 դոլարով (4.49%) ավելի է։ Ավելի վաղ առևտրի ժամանակ պայմանագրային գինը բարձրացել էր մինչև 108.6 դոլար մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի հարկում ապրիլյան WTI նավթի ֆյուչերսների գինը այս պահին բարձրացել է 1.56 դոլարով (1.62%)՝ հասնելով 97.77 դոլարի մեկ բարելի համար։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
15517:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
8516:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
12109:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
169Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
188Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43202.10.2026, 13:06