Հին այբուբեններ, նոր բացահայտումներ. ԱԲ-ն բացահայտում է տառերի միջև թաքնված կապերը

Քալիֆորնիայի Սան Դիեգո պետական համալսարանի (SDSU) գիտնականները, կիրառելով արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունները, իրականացրել են Աֆրիկայի և Կովկասի հնագույն գրային համակարգերի համեմատական վերլուծություն։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ հայկական այբուբենն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է եթովպական հնագույն գեեզ գրին, քան նախկինում ենթադրում էին լեզվաբանները։
Գիտնականները վաղուց էին նկատել որոշակի տեսողական նմանություններ հայկական, վրացական ու աղվանական այբուբենների և եթովպական նշանագրերի միջև։ Սակայն այս անգամ սուբյեկտիվ հայացքին փոխարինել է մաթեմատիկական ճշգրտությունը։ ԱԲ ծրագիրն ուսումնասիրել է ավելի քան 28,000 եթովպական նշանագիր՝ յուրացնելով դրանց գծերի, անկյունների և կորության օրինաչափությունները։
«Կույր» համեմատության արդյունքում, որտեղ համակարգիչը չի ունեցել ոչ մի տեղեկություն պատմության կամ մշակույթի մասին, պարզվել է, որ ամենաբարձր երկրաչափական նմանությունը հենց հայկական տառերի հետ է։ Ավելին՝ հայկական այբուբենն այնքան մոտ է եթովպականին, որքան եթովպականն է մոտ իր սեփական ավելի հին տարբերակին։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նմանությունը պատահական լինել չի կարող։
Հայկական այբուբենն ստեղծվել է 405 թվականին՝ հենց այն շրջանում, երբ եթովպական գիրն ակտիվորեն տարածվում էր։ Պատմական աղբյուրները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում Եթովպիայի բնակիչները հաճախ էին լինում Երուսաղեմում, Եգիպտոսում և Սիրիայում, որտեղ ճամփորդել է նաև Մեսրոպ Մաշտոցը։ Թեև սա ուղղակի փոխառության ապացույց չէ, սակայն վկայում է այն ժամանակվա քաղաքակրթությունների միջև եղած սերտ մշակութային շփումների և գաղափարների փոխանակման մասին։

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
17500:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
379Երեկ, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
300Երեկ, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
551Երեկ, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
35615.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
76311.08.2026, 20:18
Գիտնականները 8000 տարվա վաղեմության կերամիկայի վրա մատնահետքեր են հայտնաբերել
213709.08.2026, 19:58
Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են նախկինում անհայտ հարյուրավոր գեոգլիֆներ
211809.08.2026, 19:48