«Ռոբերտ Քոչարյանը աղավաղեց Սերժ Սարգսյանի խոսքը, որպեսզի հակադարձեր ճշմարտությանը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի արձագանք երկրորդ նախագահի երեկվա փոդքաստին։ Հետևությունները թողնում եմ Ձեզ»։
«Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին։ Ռոբերտ Քոչարյանը աղավաղեց Սերժ Սարգսյանի խոսքը, հարմարեցրեց իր նախապես մտածած պատասխանին, որպեսզի հակադարձեր նրան, ինչն իրականում ճշմարտություն էր։ Սերժ Սարգսյանը չի մեղադրել ձեզ, որ ձեր շուրթերով չեք խոսել այն 10 տարիների ընթացքում, երբ նախագահ չեք եղել իր օրոք։ Արձանագրումը շատ պարզ էր․ այն մասին, որ դուք փոշմանել եք, որ քաղաքական սատարում եք հայտնել Սերժ Սարգսյանին, տարբեր շուրթերից հնչել է, և Սարգսյանն ասաց, որ վերջապես հնչել է նաև ձեր շուրթերից։ Ձեզ ոչ ոք չի մեղադրել առ այն, որ դուք լռել եք։ Հստակ իրավիճակին հստակ գնահատական է տրվել, և ձեր պատասխանը ոչ միայն իրականությանը չէր համապատասխանում, այլ նաև համոզիչ չէր։ Իրականությանը չհամընկնող պնդում է նաև այն, որ դուք հայտնել եք, թե 2008-2018թթ․ քաղաքականություն չեք ցանկացել վերադառնալ»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
8400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8700:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
61Երեկ, 23:42