«Սոցիալական օգնություն է տրամադրվել օրենքի կոպիտ խախտումներով»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թալինի համայնքապետը քաղաքացիներին սոցիալական օգնություն է տրամադրել՝ համաձայն իր որոշման։ Չեմ բացառում, որ այլ համայնքապետեր ևս նման որոշումներ կայացրած լինեն։
Մի կողմ թողնենք, որ դա իրականացվում է ընտրությունների ժամանակահատվածում։
Եվ այսպես, համայնքի ղեկավարի որոշումը կայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրում։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ է համարվում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմամբ, ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթմամբ, ՀՀ տարածքի ռմբահարմամբ, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակը։
Ակնհայտ է, որ Թալին համայնքում նման իրավիճակ տեղի չի ունեցել, և համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով։
Ի դեպ, «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով 2024 թ․ նոյեմբերից համայնքի ղեկավարները որևէ այլ պարագայում իրավունք չունեն ուղիղ դրամական աջակցություն ցուցաբերել բնակիչներին, այլ կարող են մատուցել միայն սոցիալական ծառայություններ։
Հրավիրում եմ պատկան մարմինների և հրատապ արձագանքման առաջատար Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
8400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8700:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
61Երեկ, 23:42