«Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։
Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։
Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ:
Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար:
Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։
Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։
Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողովը»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
8400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8700:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
61Երեկ, 23:42