«Նիկոլ Փաշինյանը կոլաբորանտ է, նրա վերարտադրվելը մեզ համար լինելու է կործանարար»․ Նինա Կարապետյանց

«Հայաստանը «պռախադնոյ դվոռ» են դարձրել, այստեղ կարող են լինել դիվերսիոն, ահաբեկչական գործողություններ, ամեն ինչ էլ կարող է լինել»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։
Օրերս Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից հայակական եկեղեցին քանդելու ու Փաշինյանի հայտարարության մասին խոսելիս Կարապետյանցը նշեց․ «Փաշինյանը նիսյա Արծվաշենը քանդած եկեղեցու հետ առևտրի մեջ է դնում․․․ Ալիևը լկտիանում է, որովհետև Հայաստանից որևէ հակադարձում չի ստանում։ Որ պահին Ալիևը համարի, որ հարմար իրավիճակ է պատերազմը վերսկսելու և Հայաստան մտնելու համար, դա անելու է։ Ուզում ես 5 կամ 15 թուղթ էլ ստորագրի, լռի, Մայր տաճարդ էլ քանդել տա, կամ քեզ ասի քանդի, դու էլ բուլդոզերը բերես քո ձեռքով քանդես, միևնույն է, եթե Ալիևը հնարավորություն ունենա, եթե չլինեն դրսի խաղացողները և հարմար իրավիճակ լինի, ինչպես 2020 թվականին հարձակվեց Արցախի վրա, ինքը դա անելու է»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չի խոսում այդ մասին, քանի որ նա այլևս Հայաստանը չի ներկայացնում։
«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ և ՀՀ-ի ապագայի հետ։ Ակնհայտ է, որ կոլաբորանտ իշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը կոլաբորանտ է, ծառայում է ուրիշ երկրներին, նրա վերարտադրվելը մեզ համար լինելու է կործանարար»,- ընդգծեց Կարապետյանցը։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
8400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8700:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
61Երեկ, 23:42