«Այս ընդդիմությունն ունակ չէ փողոցով իշխանություն վերցնելու»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդալ հունիսի 8-ին...
Ինչպես պատերազմում, ընտրություններում ևս հաղթում կամ պարտվում են հաշվարկի փուլում: Այսօր այդ փուլն ավարտվեց:
Հունիսի 7-ին Նիկոլը հաղթելու է: Ավելի ճիշտ, ընդդիմությունն է պարտվելու, ինչպես 2021թ.:
Պարտվելու է, որովհետև Քոչարյանի հիվանդ ամբիցիաների ու քինախնդրության պատճառով չհամախմբվեցին Սամվել Կարապետյանի շուրջ ու չկարողացան ընտրությանը մասնակցել մեկ ճակատով ու «ամեն գնով հեռացնել Նիկոլին» հաղթող նշանաբանով:
Ես չեմ կարող խաբել՝ գնացեք-ընտրեք անցողիկ ընդդիմադիր ուժերից մեկին, որ անցնեն խորհրդարան ու «Գյումրի-2» անեն՝ Նիկոլին հեռացնեն: Ձեզ նման «իմաստուն» խոսքեր շռայլողներ առաջիկա ամսում չափից շատ կլինեն: Հունիսի 8-ին նրանցից ոչ մեկին, սակայն, դուք չեք գտնելու, որ հաշիվ պահանջեք, թե ինչու չեղավ: Հավես ու ցանկություն էլ չեք ունենալու:
Համաձայն չեմ Տեր-Պետրոսյանի ակնարկին՝ հետընտրական ցնցումներ կարող են լինել: Ոչինչ էլ չի լինելու՝ այս ընդդիմությունը պատրաստ չէ, ունակ չէ փողոցով իշխանություն վերցնելուն:
Խորհրդարան անցած ընդդիմադիր 2-3 ուժերը սիրուն գնալու են ԱԺ, վերցնելու են մանդատները և Նիկոլին արդեն ոչ այնքան «սուր» հարցեր են տալու: Ոմանք՝ հոգնած, ոմանք՝ ավելի խանդավառ: Անգամ չի քննակվելու, ԱԺ մանդատներից հրաժարվելով, Նիկոլի լեգիտիմության ճգնաժամ ստեղծելու սցենարը:
Իսկ հետո արդեն անխուսափելիորեն կգա հունիսի 8-ը: Ու կլինի այն, ինչ արդեն նախազգուշացրել եմ...
Կապրենք՝ կտեսնենք:
Տա՛ Աստված՝ սխալված լինեմ: Հակառակը ոչ միայն մեր պետության, այլև Հայաստանում ապրող հարյուր հազարավորներիս դառը ճակատագիրն է արժենալու»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
8001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
8400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8700:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
61Երեկ, 23:42