Չորեքշաբթի, 03 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչո՞ւ Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին»․ Զելենսկին անպատասխան թողեց լրագրողի հարցը

«Ինչո՞ւ Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին»․ Զելենսկին անպատասխան թողեց լրագրողի հարցը
270
Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ., 10:24

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Հանդիպում կունենամ Լեհաստանի վարչապետ Տուսկի հետ։ Կխոսենք Գդանսկում սպասվող համաժողովի մասին։ Երկրորդ կետը՝ մեր՝ ԵՄ-ին միանալու ճանապարհի մասին է։ Այո, այս ճանապարհին մենք շատ շնորհակալ ենք Լեհաստանին իրենց աջակցության համար։ Դա շատ կարևոր է մեզ համար»։

Իսկ հայ լրագրողի հարցը, թե ինչո՞ւ Ուկրաինան 2020 թվականին ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին, Զելենսկին թողեց անպատասխան։