«Ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին Երևանը վերածվել է մի վայրի, որտեղ օտար իմաստները հնչում են ավելի բարձր, քան սեփականը։ Այստեղ են եկել առաջնորդներ, բերվել են օրակարգեր, ներկայացում են ապագայի պատրաստի մեկնաբանություններ։ Եվ գրեթե աննկատ հետին պլան է մղվել գլխավորը՝ ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում:
Հայաստանի իշխանությունները, կարծես, ընտրել են ամենահարմար ճանապարհը՝ ոչ թե ձևակերպել, այլ միանալ։ Ոչ թե գիծ ձևավորել, այլ շարժվել գծերի միջև՝ հույսով, թե շարժումն ինքնին արդեն ռազմավարություն է։ Մինչդեռ դա պարզապես դրեյֆ է։
Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նրա տարածքում պահպանվում է ռուսական ռազմական ներկայությունը, և միևնույն ժամանակ Երևանում հավաքվում է Եվրոպական քաղաքական համայնքը՝ քննարկելով անվտանգության մի ճարտարապետություն, որտեղ նախկին դաշինքների համար ավելի ու ավելի քիչ տեղ է մնում։
Իշխանությունները դա անվանում են ճկունություն։ Իրականում դա նշանակում է խուսափել ընտրությունից՝ բազմավեկտորության քողի ներքո։ Այո, քաղաքականության մեջ ընտրությունից հրաժարումն էլ է ընտրություն։ Սակայն սովորաբար՝ հօգուտ այն ուժի, որը ձևակերպում է կանոնները։
Հայաստանը ընդունում է, կազմակերպում է, ուղեկցում է, բայց չի ձևավորում օրակարգը։ Սա ադմինիստրատորի վարք է, ոչ թե սուբյեկտի։ Սերվիսային քաղաքականություն:
Այսպիսով, պետությունը կորցնում է իմաստի աղբյուր լինելու կարողությունը և դառնում է օտար իմաստային կառուցվածքների կրող։ Այն դադարում է ինքնուրույն որոշել՝ ինչն է իր համար արժեք, և սկսում է փոխառել նույնիսկ գնահատման չափանիշները։
Կարծես իշխանությունները ելնում են այն ենթադրությունից, թե որքան մեծ է արտաքին ուշադրությունը, այնքան բարձր է միջազգային սուբյեկտությունը։ Մինչդեռ ուշադրությունը ճանաչում չէ։ Դա ռեսուրս է, որը օգտագործվում է այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։ Հետո՝ մոռացվում։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ փոքր պետությունները գոյատևում են ոչ թե կապերի քանակի, այլ հստակ դիրքորոշման շնորհիվ։ Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ։
Եվ ամենավտանգավորն այն պատրանքն է, թե հնարավոր է միաժամանակ գտնվել մի քանի անհամատեղելի համակարգերի մեջ և դրա համար գին չվճարել։
Գինը միշտ էլ կա։ Պարզապես այն երբեք նախապես չի հայտարարվում»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
6802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
7101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
12801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7600:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7300:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
8900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8000:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
57Երեկ, 23:42