«Հայաստանում անկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ և այսօր, Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել է հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու: Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու կոնֆլիկտածին ծրագրերի համար են անցկացնում այդ միջոցառումը, որի հետևանքներից, մեծ հավանականությամբ տուժելու են նաև «գյուղի բնակիչները»:
Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:
Հայ ժողովրդի պատմությունը տարբեր բարդություններ է ունեցել, ճակատագրի տարբեր հեգնանքներ են եղել, բայց, որ պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորվենք մեր դժբախտությունների կուլիսային հեղինակներից, կամ դրանց վրա աչք փակողներից (հանուն նավթի ու գազի)՝ դա 21-րդ դարում մեզ չի սազում:
Հ.Գ.
Առաջին անգամ Հայաստանում անկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը: Ոմանք միամտաբար ասում են, «իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»: Նրանց պետք է ասել՝ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը: Ու գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել: Այսօրվա աշխարհի շատ երկրների ղեկավարներին՝ զոհի կերպարներ են պետք. այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, ինչպիսին Արցախն էր (Վրաստանը չհամաձայնվեց զոհի կերպարին՝ կեցցեն): Հիմա այդ կերպարում Եվրոպան շարունակում է տեսնել Հայաստանին: Որովհետև այսօրվա Հայաստանի ղեկավարները, վերջին 7 տարիներին, մեր երկրի շահերը զոհաբերողի դերում են իրենց դրսևորել»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
6802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
7101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
12801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7600:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7300:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
8900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8000:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
57Երեկ, 23:42